Հայ բռնցքամարտիկները մեդալով կվերադառնան Անապայի մրցաշարից

49 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանն ու 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը մեկական մեդալ են նվաճել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik.  Ռուսաստանի Անապա քաղաքում ընթացող Նիկոլայ Պավլյուկովի անվան երիտասարդների հուշամրցաշարից Հայաստանի 2 ներկայացուցիչ մեդալով կվերադառնան Հայաստան։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

 «49 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանն ու 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը հուշամրցաշարում զբաղեցրել են 3-րդ տեղը` բրոնզե մեդալ նվաճելով»,–նշված է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ։

Ի դեպ, հայ բռնցքամարտիկները Անապայում հանդես էին գալիս երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի և մարզիչ Գարիկ Բաղդասարյանի գլխավորությամբ:

Նիկոլայ Պավլյուկովի անվան երիտասարդների հուշամրցաշարին մասնակցողների թվում են նաև Ուկրաինայի, Վրաստանի, Ուզբեկստանի, Բելառուսի, Ֆիլիպինների, Կուբայի, Թայլանդի, Շվեյցարիայի, Ղազախստանի,Ղրղըզստանի,Ռուսաստանի,Հնդկաստանի ուժեղագույն բռնցքամարտիկները: