Գագիկ Սուրենյանը «խոստումը կկատարի»

Հայաստանի գլխավոր օդերևութաբանը հաճելի լուր է հայտնել, որը վերաբերում է տիկնանց ու աղջիկներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Մայրության և գեղեցկության տոնը` Ապրիլի 7-ը, Հայաստանում արևառատ կլինի։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Սիրելի տիկնայք և աղջիկներ, վաղվա ձեզ խոստացած արևառատ ու ջերմ օրը ուժի մեջ է»,– գրել է նա։

Սուրենյանը դեռ ապրիլի 3-ին գրել էր. «Եթե ապրիլի 7-ին Երևանում ջերմաստիճանը հասնի +18 աստիճանի, գոհ կլինե՞ք»։ Նրա գրառմանը հաջորդել էին զվարճալի մեկնաբանությունները։