ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. 911 ծառայությունն այսօր` ապրիլի 6-ին, ժամը 10:24-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի (Նոր Նորքի 7-րդ զանգված) թիվ 16 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել Գ.Բ.-ի (ծնված 1994 թ.) դին:
Sputnik Արմենիայի տեղեկություններով` մահացողն աղջիկ է։ Նախնական վարկածով` ինքնասպանություն է գործել հոգեներգործուն դեղահաբ ընդունելով։
Նշենք, որ այսօր Նոր Նորքի 8-րդ զանգվածի թիվ 24 շենքի բնակարաններից մեկում նաև տարեց կնոջ դիակ էին հայտնաբերել` բերանը կպչուն ժապավենով փակված։