Ադրբեջանը կրկին ակտիվացել է Արցախի սահմանին. կրակոցները շատացել են

Արցախի ՊՆ–ն առաջնագծում տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկություն է հրապարակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Մարտի 31-ից ապրիլի 6-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ։ Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Այդ ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց»,– նշված է հաղորդագրության մեջ:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Նշենք, որ նախորդ շաբաթ Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել էր 170 անգամ, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել մոտ հազար կրակոց։