«Վիլլեմ II»-ը հրաժեշտ է տվել Օզբիլիսին

Օզբիլիսի հետ պայմանագիրը խզվել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսն այլևս «Վիլլեմ II»-ի ֆուտբոլիստը չէ: Ակումբն ու ֆուտբոլիստը երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը: Այս մասին նշված է ակումբի Twitter–յան էջում։

​Հոլանդական ակումբը նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ «Ֆորտունայի» դեմ խաղում ֆուտբոլիստը հրաժարվել է փոխարինման մտնել: Դրանից հետո ակումբի ղեկավարությունը խոսել է ֆուտբոլիստի հետ, որից հետո որոշել են խզել պայմանագիրը։

29-ամյա ֆուտբոլիստը «Բեշիկթաշից» «Վիլլեմ II» էր տեղափոխվել 2018 թվականի օգոստոսին:

Այդ թիմի կազմում Օզբիլիսը 17 խաղում 2 գոլ է խփել: