Սուրեն Քրմոյանը երկար անգործ չմնաց. նա արդեն նոր պաշտոն ունի

Ոչ վաղ անցյալում Սուրեն Քրմոյանն արդարադատության նախարարի տեղակալն էր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. Արդարադատության նախկին փոխնախարար Սուրեն Քրմոյանը նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական: Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայքից։

Արդարադատության փոխնախարարներին ազատել են, որովհետև նրանք «սվոյ» չէին. «Փաստ»

Նոր պաշտոնը նա ստացել է ՀՀ փոխվարչապետ որոշմամբ։

Նշենք, որ Քրմոյանը արդարադատության նախարարի տեղակալն էր։

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Քրմոյանը չէր ենթարկվել վերադասի հրամանին, ամանորի արձակուրդն անցկացրել էր երկրից դուրս, ինչի պատճառով էլ վերջերս ազատվել էր պաշտոնից։