Նիկոլ Փաշինյանը նոր էլեկտրագնացքով մեկնեց Գյումրի. լուսանկարներ

Премьер-министр Никол Пашинян рассматривает кабину нового электропоезда ЮКЖД (5 апреля 2019). Еревaн
ՀՀ վարչապետն աշխատանքային օրվա զգալի մասը կանցկացնի Գյումրիում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ «Սասունցի Դավիթ» կայարանից նոր արագընթաց էլեկտրագնացքով մեկնեց Գյումրի։

Նիկոլ Փաշինյանը նոր էլեկտրագնացքով մեկնեց Գյումրի. լուսանկարներ
Նիկոլ Փաշինյանը նոր էլեկտրագնացքով մեկնեց Գյումրի. լուսանկարներ

Մեկնելուց առաջ նա շրջեց կայարանի թանգարանում։

Գյումրիում Նիկոլ Փաշինյանը շրջելու է փողոցներով, ծանոթանալու է փողոցաշինության աշխատանքներին, այցելելու է «Շիրակ» օդանավակայան, լինելու է տնակային թաղամասում։

Նշենք, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ն նոր էլեկտրագնացքը գնել է ռուսական «Տրանսմաշհոլդինգ» ընկերությունից:

Էլեկտրագնացքը կաշխատի ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին էքսպրեսի ռեժիմով՝ առանց բաժանիչ կանգառների: Սա արդեն երկրորդ ժամանակակից որակյալ շարժակազմն է, որը կաշխատի ամենածանրաբեռնված ներհանրապետական երթուղում:

Նոր էլեկտրագնացքի երթևեկության տևողությունը 2 ժամ 10 րոպե է: Արագընթաց գնացքները կաշխատեն օրը 4 անգամ՝ ժամը 09:40–ին և 17:15-ին մեկնելով Երևանից Գյումրի և 09:05–ին և 17:10-ին վերադառնալով մայրաքաղաք: