Նիկոլ Փաշինյանի մերձավոր ազգականի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

Никол Пашинян во время митинга на площади Республики (29 апреля 2018). Еревaн
ՀՀ վարչապետն ընդգծել է, որ սա նոր Հայաստանն է, որտեղ իր մերձավորներից որևէ մեկը չի կարող վեր լինել օրենքից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցուցումով քրեական գործ է հարուցվել նրա մերձավոր ազգականներից մեկի ենթադրյալ չարաշահման փաստով։ Փաշինյանն այս մասին գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։

«Չեմ ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով: Կասկած չկա, որ գործը լիարժեք կքննվի, և մեղավորները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության»,– նշել է նա:

Փաշինյանն ավելացրել է, որ սա նոր Հայաստան է, և վարչապետի որևէ մերձավոր չի կարող վեր լինել օրենքից կամ լինել արտոնյալ: