Միջադեպ դպրոցում. 14-ամյա տղան գլխի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

Երևանի դպրոցներից մեկում տեղի ունեցած միջադեպն ավարտվել է պատանու հոսպիտալացումով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. Մեր տեղեկություններով այսօր միջադեպ է տեղի ունեցել Երևանի Մալաթիա–Սեբաստի համայնքում գտնվող Սիամանթոյի անվան թիվ 162 հիմնական դպրոցում։

Երևանում հնչած կրակոցների հետքերով. հրամանատարի ուղղությամբ կրակել է նրա նախկին աշխատակիցը

8-րդ դասարանում սովորող մի տղա շտապօգնության ավտոմեքենայով դպրոցից տեղափոխվել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։ 14-ամյա տղան գլխի շրջանում վնասվածք է ստացել նույն դպրոցում սովորող 15-ամյա մի տղայի հետ ունեցած վեճի ընթացքում։

Վեճի ժամանակ15-ամյա պատանին ձեռքով հարվածել է 8-րդ դասարանցու դեմքին։

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացանք, որ դեպքի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։