Կարո՞ղ ա մի հատ էլ քուչի կռիվ սկսվի... Փաշինյանը զայրացավ Գյումրիում. տեսանյութ

ՀՀ վարչապետի ներկայությամբ պատգամավորն ու քաղաքապետը լեզվակռիվ սկսեցին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Գյումրիում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց ճանապարհների վիճակի մասին՝ նշելով, որ մայթերը քանդված են, քաղաքացիները նորմալ տեղաշարժվելու հնարավորություն չունեն:

«Եկեք գնանք Եվրոպա, տեսնենք` որտեղ այսպիսի վիճակ կա», որ մայթը քանդեն ու քաղաքացին քայլելու տեղ չունենա»,– ասաց նա։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Սարիկ Մինասյանն արձագանքեց. «Էս փառք է հլը»:

Պատգամավորի այս դիտարկումը դուր չեկավ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին։ Նա պատգամավորին մեղադրեց ստախոսության մեջ: Լեզվակռիվ սկսվեց: Փաշինյանը զայրացավ ու միջամտեց։

«Է՜, դե չեղավ ժողովուրդ, հիմա կարող ա ստեղ մի հատ էլ քուչի կռիվ սկսի, մի հատ հանգստացեք, այ քեզ բան: Մի հատ էլ իմ ներկայությամբ հիմա նմա՞ն բան եք անելու», - ասաց նա։ Դրանից հետո միջադեպը հարթվեց:

Նշենք, որ Փաշինյանն այսօր Գյումրի է մեկնել նոր էլեկտրագնացքով։