ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. Հայաստանի հավաքականի մարզիչ Արմեն Գյուլբուղադյանցը կշարունակի զբաղեցնել իր պաշտոնը։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը։
Մարզչին չեն փոխի, քանի որ նրան վերջերս են նշանակել, ու նրա կատարած աշխատանքից չի կարելի ասել, որ նա 100% ձախողել է։ Լրիվ հակառակը, ընդգծեց Վանեցյանը։
«Եթե նայում ենք պրոֆեսիոնալ աչքերով, ունենք բավական դրական տեղաշարժ, և կարծում եմ, որ մեր մարզչին քննադատելու փոխարեն պետք է ավելի շատ ոգեշնչենք, օգնենք և տանք այդ հնարավորությունը, որ կարողանա մեր հավաքականը բերել այն մակարդակին, որ ունենանք հաղթանակներ», – ասաց Վանեցյանը։
Հիշեցնենք` Հայաստանի հավաքականը զիջել է Եվրո–2020 ընտրական փուլի երկու խաղերում. Բոսնիա և Հերցեգովինային (1:2) և Ֆինլանդիային (0:2):