Ասուլիս. «Պատրաստ է արդյո՞ք Հայաստանն ապահովել սեփական կենսաբանական անվտանգությունը»

Ապրիլի 8-ին, ժ. 11.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա «Մեկ Առողջություն» կոալիցիայի առաջնորդ Գրիգոր Գրիգորյանի մամուլի ասուլիսը:
Sputnik

Պատրա՞ստ է արդյոք պետությունը դիմակայելու կենսաբանական բնույթի սպառնալիքներին: Իբրև ազգային անվտանգության բաղադրիչ արդյո՞ք կենսաբանական և պարենային անվտանգությունը գտնվում է պետական հատուկ վերահսկողության տակ: Որքանո՞վ է համապատասխանում կենսաբանական և պարենային անվտանգության վերահսկողությունը Հայաստանում ինքնիշխան պետության առհասարակ և, մասնավորապես, աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում գտնվող պետության պահանջներին: Այս թեմաների մասին կխոսի «Մեկ Առողջություն» կոալիցիայի առաջնորդ Գրիգոր Գրիգորյանը։

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով  v.aloyan@sputniknews.com  էլ. հասցեով: