Արտակարգ դեպք Երևանում. երկու մարդու հիվանդանոց են տարել, մեկին էլ հայտնաբերել են մահացած

Նախնական տեղեկությունների համաձայն` Ավան վարչական շրջանում գտնվող տներից մեկում մարդիկ թունավորվել են շմոլ գազից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Ողբերգական դեպք Հայաստանում․ դուստրը հայտնաբերել է հոր դին

Ժամը 11։50-ի սահմանում Երևանի 1-3 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ հերթապահ բժիշկների խումբը կանչով մեկնել է Ավան վարչական շրջանի Շահումյան փողոցի 22 տուն, որտեղից, ըստ նախնական տեղեկությունների, շմոլ գազի հետևանքով թունավորված վիճակում հիվանդանոց են տեղափոխել 2 քաղաքացու։

Պարզվել է, որ մեկն էլ` մոտ 50 տարեկան կին, մահացած է։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը։