ՌԱԴԻՈ

Զոհրաբյան. «Մենք ուզում ենք Արցախի հարցով մեր օրակարգի մասին տեղեկություն ունենալ»

Խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը պետք է ունենան որոշակի տեղեկություններ Վիեննայում կայացած հանդիպման և բանակցությունների գործընթացի վերաբերյալ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Sputnik
Զոհրաբյան. «Մենք ուզում ենք Արցախի հարցով մեր օրակարգի մասին տեղեկություն ունենալ»

Պատգամավորի խոսքով`«Իմ քայլը» ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է խմբակցություն`գործընթացի շուրջ տեղեկություններ ստանալու համար։ Նույնը պատրաստվում է անել «Լուսավոր Հայաստանը»։ «Բարգավաճ Հայաստանն» էլ կարող է առանձին հանդիպում անցկացնել Փաշինյանի հետ։

«Մենք ուզում ենք Արցախի հարցով մեր օրակարգի մասին համապարփակ տեղեկատվություն ունենալ` ի՞նչ է քննարկվել, առաջիկա քայլերը որո՞նք են լինելու»,– ասում է Նաիրա Զոհրաբյանը։

Սակայն նա կարծում է, որ խնդիրն ավելի լայն և համակողմանի քննարկման կարիք ունի։ Այդ պատճառով էլ իր կուսակցությունը կազմակերպում է խորհրդարանական փակ քննարկում` հրավիրելով Հայաստանի ու Արցախի քաղաքական և ռազմական ղեկավարներին` մասնակցելու հանդիպմանը։

Ըստ Զոհրաբյանի` տեղեկություն է պետք տրամադրել քաղաքական ուժերին, քանի որ այն հայտարարությունները, որ անում է ադրբեջանական կողմը, չեն բխում բանակցության խաղաղ տրամաբանության ոգուց, ինչ մասին խոսում էին Հայաստանի վարչապետն ու համանախագահները։