«Վույ աման–2». Սիրուշոն նոր երգ է ձայնագրում Սեբուի հետ

Հայտնի երգչուհին ինտրիգային գրառում է արել Instagarm–ում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Հանրահայտ երգչուհի Սիրուշոն Capital Cities խմբի անդամ Սեբու Սիմոնյանի հետ լուսանկար է հրապարակել Instagarm–ում։

«Մենք ինչ–որ բանի վրա ենք աշխատում»,– լուսանկարին կից գրել է Սիրուշոն։

Նմանատիպ մի լուսանկար էլ հրապարակել է Սեբու Սիմոնյանը և նշել, որ նոր երգը շուտով պատրաստ կլինի։

Երկրպագուներն անհամբերությամբ սպասում են նոր ստեղծագործությանը և այդ մասին գրել են մեկնաբանություններում։

Հիշեցնենք, որ Սիրուշոյի և Սեբու Սիմոնյանի նախորդ երգը` «Վույ ամանը», հիթ էր դարձել։