Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում. կինը մահացել է այրվող տանը

Հարսը եկել է տուն ու տեսել, որ ներսում հրդեհ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Թալին քաղաքի Ձորափնյա փողոցի տներից մեկում հայտնաբերվել է 1930 թվականին ծնված բնակչուհու դին։ Թոշակառու կինը մահացել է տանը բռնկված հրդեհի հետևանքով։

Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում. կինը մահացել է այրվող տանը

Մեր տեղեկություններով` նա ընտանիքի հետ է ապրում, բայց տանը մենակ է եղել։ Հարսն է եկել տուն ու տեսել, որ ներսում հրդեհ է։

Նա անմիջապես ահազանգել է հրշեջ ծառայություն և ոստիկանություն։

Հրշեջները կրակը մարել են, բայց կնոջ կյանքը փրկել չի հաջողվել։