Նաիրա Զոհրաբյանի առաջարկը մերժվեց

Կառավարությունը հավանություն չտվեց պատգամավորի առաջարկին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօր մերժեց Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի օրենսդրական նախաձեռնությունը, ըստ որի` առաջարկվում էր ապրիլի 16-ը սահմանել Հայ կինոյի օր:

Սվերդլովսկի կինոգործիչները ֆիլմ են նկարում Հայաստանի, Վրաստանի ու Ռուսաստանի կապի մասին

Կառավարության նիստում այդ մասին հայտարարեց մշակույթի փոխնախարար

Տիգրան Գալստյանը: Նա նշեց, որ նախարարությունն առաջարկում է նախագծին բացասական եզրակացություն տալ, քանի որ Հայաստանում Կինոյի օրը նշվում է կինոյի միջազգային օրը` դեկտեմբերի 28-ին:

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն էլ նշեց, որ ապրիլի 16-ին Հայաստանում արդեն նշվում է ոստիկանության աշխատողի օրը:

Այս հիմնավորմամբ նախագիծը կառավարության հավանությանը չարժանացավ: