Մահացել է կինոռեժիսոր Գեորգի Դանելիան

«Միմինոյի» ռեժիսորը մահացել է 89 տարեկանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. Կյանքից հեռացել է հայտնի ռեժիսոր Գեորգի Դանելիան, որին ավելի վաղ հիվանդանոց էին տեղափոխել։ Այս մասին հայտնում է «Հինգերորդ ալիքը»։

Փետրվարին տեղեկություն էր տարածվել, որ Դանելիային հիվանդանոց են տարել հևոցի պատճառով, սակայն ավելի ուշ ռեժիսորի մոտ թոքաբորբ էին ախտորոշել։ Նրա վիճակը գնահատվել էր կայուն ծանր։

Գեորգի Դանելիան «Ես քայլում եմ Մոսկվայով», «Միմինո», «Աշնանային մարաթոն», «Կին–դզա–դզա» և մի շարք այլ հայտնի ֆիլմերի ռեժիսորն է։

Օգոստոսի 25–ին նա կդառնար 90 տարեկան։