Կառավարությունը հանրային խորհրդի նախագահ նշանակեց

Հանրային խորհուրդը կշարունակի ղեկավարել Վազգեն Մանուկյանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 Ապրիլ — Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստում միաձայն որոշում կայացվեց Վազգեն Մանուկյանին Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում վերանշանակելու մասին:

Կոռուպցիայի դեմ պայքարը` գործիք. Sputnik Արմենիայի հյուրն է Վազգեն Մանուկյանը

Նշենք, որ Մանուկյանն այս պաշտոնը զբաղեցնում է արդեն 10 տարի` Հանրային խորհրդի ստեղծման օրվանից`  2009 թ.-ի մարտից:

Վազգեն Մանուկյանը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է: Տարիներ շարունակ դասավանդել է ԵՊՀ-ում:

1988 թ. փետրվարից Վազգեն Մանուկյանը եղել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ,ապա 1991 թ. շարժման ակտիվ մասնակիցների և համախոհների հետ ստեղծել է ԱԺՄ կուսակցությունը, եղել կուսակցության նախագահը:

1991թ.-ին Վազգեն Մանուկյանը նշանակվել է ՀՀ առաջին վարչապետ: 1991 թ. սեպտեմբերի 26-ին նա հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից:

1990-2007 թթ.-ին պարբերաբար ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր: