ՌԱԴԻՈ

«Իրականում». Ադրբեջանում չեն ուզում ընկալել ապրիլյան դեպքերի դասերը

Իրականում 2016 թվականի ապրիլյան դեպքերի հիշողությունը մինչ օրս շատ ավելի լուրջ դասեր է մեզ տալիս, քան նույնիսկ Վիեննայում մարտի 29-ի տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպումը, որից հետո ղարաբաղյան հիմնախնդրի ենթատեքստում ամեն ինչ է՛լ ավելի խճճվեց:
Sputnik
«Իրականում». Ադրբեջանում չեն ուզում ընկալել ապրիլյան դեպքերի դասերը

Մի տեսակ ոչինչ պարզ չէ. ոչ ոք ոչ մի կոնկրետ պայմանավորվածության մասին բան չի ասել՝ ո՛չ մեր երկրի ղեկավարը, ո՛չ մեր ոչ բարով-հարևան երկրի նախագահը, ո՛չ Մինսկի խմբի համանախագահները։ Ամեն ինչ շղարշով է պատված։ Դրան հակառակ՝ մինչ օրս ապրիլյան դեպքերի հիշողությունը նոր դասեր քաղելու պատճառ է դառնում: Ու ամենակարևորն է ի հայտ գալիս` ղարաբաղյան հիմնախնդիրը, փաստորեն, այն հարցը չէ, որը կարելի է ուժի շնորհիվ, զոռբայությամբ, պատերազմական գործողությունների միջոցով լուծել։

Հեղինակ՝ Արման Վանեսքեհյան