Հայտնի է Իսակովի պողոտայում մահացած տղամարդու ինքնությունը

«Օպել» մակնիշի ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել մի տղամարդու, որը տեղում մահացել էր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Մեր տեղեկություններով՝ իրավապահները պարզել են երեկ` ապրիլի 3-ին, Երևանի Իսակովի պողոտայում տեղի ունեցած վրաերթի հետևանքով մահացած տղամարդու ինքնությունը:

Մահվան ելքով վթար Իսակովի պողոտայում. լուսանկարներ

Փողոցը չթույլատրվող հատվածով անցած և վրաերթի ենթարկված տղամարդն ապրում էր Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում:

Արամ Սիմոնյանն այս ամիս կդառնար 34 տարեկան:

Պարզվել է նաև, որ «Օպելը» վարել է Երևանի բնակիչ, 28-ամյա Հակոբ Միքայելյանը:

Նշենք, որ տղամարդը փողոցն անցել էր չթույլատրված հատվածով և հենց վերգետնյա անցման տակով։