Գյուղացին Լոռվա սարերում քայքայված դի է գտել

Հայտնաբերված դին, ամենայն հավանականությամբ, տղամարդու է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. Երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` Արջուտ գյուղի հարակից սարերից մեկում գյուղի բնակիչներից մեկը դի է գտել` մարդու գանգ, մասնատված ոսկորներ ու մաշված հագուստ։

4 հոգով ծեծել են Նորատուսի գյուղապետի անչափահաս որդուն

Նա այդ մասին տեղեկացրել է Արջուտի գյուղապետին, վերջինս էլ՝ իրավապահներին։

«Հայտնաբերված դին, որն, ամենայն հավանականությամբ, տղամարդու է, ամբողջությամբ քայքայված վիճակում է եղել»,–ասում են մեր աղբյուրները։

Տեղի իրավապահները պարզում են տղամարդու մահվան հանգամանքներն ու վերջինիս ինքնությունը։