Գյումրիում անչափահաս պարուհին հղիացել է և դիմել ոստիկանություն

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Էդգար Ս.-ին հայտնաբերելու, դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. Գյումրիում անչափահաս պարուհին հղիացել է հանդերձարանում տեղի ունեցած հարաբերությունից հետո և դիմել ոստիկանություն։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում նյութեր են նախապատրաստվում ապրիլի 2-ին տեղի ոստիկանություն դիմած քաղաքացու դիմումի փաստով։

Հանցավորությունն աճում է, բայց քաղաքացիները սկսել են վստահել ոստիկանությանը

17-ամյա Ալլա Չ.-ն դիմել է ոստիկանություն և հայտնել, որ այս տարվա փետրվարին իրենց քաղաքում գործող պարային համույթի հանդերձարանում իր պարային զուգընկեր Էդգար Ս.-ն իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ, ինչի հետևանքով ինքը հղիացել է։

Ալլա Չ.-ն ոստիկաններին հայտնել է, որ նախկինում չի դիմել նրանց, քանի որ Էդգար Ս.-ն խոստացել էր, որ իր հետ ամուսնանալու է։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Էդգար Ս.-ին հայտնաբերելու, դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։