Գեղամյան. «Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում հայերն ունեցել են էական նշանակություն»
© Sputnik
«Միաժամանակ, հաշվի առնելով, թե որքան քաղաքականացված և լարված մթնոլորտում էին անցել ընտրությունները, հայկական համայնքի սակավաթիվ ձայները ունեցել են էական նշանակություն»,–ասել է Գեղամյանը։
Ըստ թուրքագետի, երկու թեկնածուների միջև ձայների տարբերությունը 20-30 հազար էր։ Հետևաբար, հայկական համայնքի հետ աշխատանքը երկու կողմերի համար էլ էական է եղել։
Վարուժան Գեղամյանի գնահատմամբ` թեև հնարավոր չէ հստակ ասել, թե որ ուժերի միջև են բաշխվել հայկական համայնքի ձայները, պոլսահայ համայնքի մի զգալի հատված Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում քվեարկել է իշխող կուսակցության օգտին։