Բրիթնի Սփիրսին հոգեբուժարան են տեղափոխել

Երգչուհին հոգեբուժական օգնության կարիք ունի հոր հիվանդության հետ կապված լուրջ խնդիրների պատճառով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. Ամերիկյան փոփ–աստղ Բրիթնի Սփիրսին հոգենևրոլոգիական կլինիկա են տեղափոխել։ Այս մասին հայտնում է TMZ–ն` հղում անելով իր աղբյուրներին։

Երգչուհին հոգեբուժական օգնության կարիք ունի հոր հիվանդության հետ կապված լուրջ ապրումների պատճառով։

Սփիրսի հայրը աղիքի հետ կապված խնդիրներ ունի։ Նա երկու վիրահատություն է տարել, բարդություններ են սկսվել։ Պարբերականի աղբյուրները պնդում են, որ «նրա վիճակը չի լավանում»։

Հունվարին Բրիթնին չեղարկել է Domination ծրագրի համերգային շրջագայությունը` ասելով, որ «հայրը քիչ էր մնում մահանար, և որ ընտանիքը միշտ առաջին տեղում է իր համար»։

Սերը Ջեքսոնի հանդեպ կամ հայ երկրպագուի անհավանական արարքը

Սփիրսը հոգեբանական պոռթկումից հետո արդեն 11 տարի է բժիշկների հսկողության տակ է։

Բրիթնի Սփիրսն աշխարհի ամենալավ վարձատրվող երգչուհիներից է։ Անցած տարի նա 30 միլիոն դոլար է վաստակել։

Բրիթնի Սփիրսն ամենահաջողակ պարֆյումերն է