«Բանակցություններն որպես այդպիսին շատ կարևոր են, քանի որ դրանց բացակայությունը կարող է հանգեցնել պատերազմական գործողությունների »,- ասում է Բոզոյանը։
Քաղաքագետը նշում է , որ բանակցային գործընթացի լրջության մասին վաղ է խոսել։ Կա գործընթաց, որը պետք է ունենա կոնկրետ արդյունք և գործընթաց, որը կարևոր է այն իմաստով, որ թույլ չի տալիս վերսկսել պատերազմական գործունեությունները։
Ըստ քաղաքագետի՝ բանակցություններում Արցախի մասնակցության հայկական կողմի ցանկությունը արհեստական է, քանի որ 1994թ-ի Բուդապեշտի գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթով Արցախն արդեն բանակցային կողմ է։
Երվանդ Բոզոյանը նշում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, երբ գալիս են Երևան և Բաքու, անպայման մեկնում են նաև Արցախ, այսինքն՝ իրենք նաև հաշվի են նստում Ստեփանակերտի տեսակետի հետ։ Այլ հարց է, որ Ադրբեջանը երբեք Արցախի հետ չի նստի մեկ սեղանի շուրջ։