Աութսորսինգ ու ֆինթեք. հայկական ՏՏ–ընկերությունները Գերմանիա են գնում

Հայկական ընկերությունները հանդիպումներ կանցկացնեն Մյունխենում ու Բայրոյթում, կհանդիպեն նաև ավտոպահեստամասերի աշխարհի խոշորագույն դիստրիբյուտորներից մեկի մենեջերների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. Հայկական ՏՏ–ընկերությունների ներկայացուցիչների մի խումբ գործնական այցով Գերմանիա կգնա։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանում գերմանական առևտրային պալատի գործադիր տնօրեն Դիտմար Շտիլը։

Վիետնամական խոզերով «վարդամորու» դրախտ. հայ ծրագրավորողը յուրահատուկ բիզնես է սկսել

Հունիսի 4–6–ը կայանալիք այցի ընթացքում պալատը հանդիպում կկազմակերպի Գերմանիայում մի շարք հնարավոր գործընկերների հետ, ներառյալ գերմանական ավտոպահեստամասերի մատակարարներից մեկի։ Այդ ընկերությունը ոչ միայն ավտոպահեստամասեր է մատակարարում, այլև հաճախորդներին առաջարկում է պատվերների և առաքումների օպտիմալացման, նաև շուկայի վերլուծման ծրագրեր։ Այդ ծրագրերի կատարելագործմանը կարող են մասնակցել հայ «այթիշնիկները»։

Այցի շրջանակում հայկական ընկերությունների ներկայացուցիչները կայցելելն Մյունխենի ու Բայրոյթի (որտեղ Ռիխարդ Վագների պատվին անցկացվում են օպերային փառատոներ) առևտրական պալատները։

Հետո Բեռլինում Հայաստանից մեկնած հյուրերը կմասնակցեն աութսորսինգի ֆորումին, որտեղ հավաքվում են այն ընկերությունները, որոնք պատվիրում են իրենց սոֆթ աութսորսինգը։

«Այդ պատվիրատուների շարքում կարող են լինել նաև խոշոր ընկերություններ։ Ճիշտ է, սովորաբար նրանք աշխատում են իրենց գործակալների ու մատակարարների միջոցով, բայց մենք նրանցից ոմանց հետ կապեր ունենք», – նշեց Շտիլը։

Այդ գործնական հանդիպումների գլխավոր թեմաներից մեկը կարող է դառնալ ֆինանսական տեխնոլոգիաների (ֆինթեք) ոլորտի մթերքը։