Արթուր Վանեցյանը խոսեց մոր պաշտոնանկության մասին

ԱԱԾ տնօրենը խնդրեց իր և մորը աշխատանքն իրար հետ չկապել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր կառավարության նիստից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձավ նաև իր մոր պաշտոնանկության հարցին։

Շատ զգույշ. ԱԱԾ տնօրենը հայտնեց` ինչպես են պայքարելու ֆեյքերի դեմ

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ կարծիք ունի իր մոր աշխատանքից ազատվելու մասին և ինչ կարծիք` վարչապետի մամուլի խոսնակի մեկնաբանության շուրջ։

Վանեցյանը հիշեցրեց, որ, ըստ կառավարության պաշտոնական կայքում հրապարակված որոշման, իր մայրիկն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն, և չցանկացավ մեկնաբանել ո՛չ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, ո՛չ նրա մամուլի խոսնակի մեկնաբանությունը։

«Մայրս պետական համակարգում աշխատել է շատ երկար տարիներ, երբ ես դեռ դպրոցական էի։ Մայրս շարունակել է աշխատել պետական համակարգում այն ժամանակ, երբ ես նշանակվել եմ ԱԱԾ տնօրեն։ Եվ իմ ու իմ մոր աշխատանքը խնդրում եմ իրար հետ մի կապեք»,– ասաց Վանեցյանը։

Հիշեցնենք` ապրիլի 2-ին, կեսգիշերին մոտ կառավարության պաշտոնական կայքում հրապարակվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանը, որով ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի մայրը` Մարգարիտ Ազարյանը, ազատվել էր վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնից։

Այս հրամանը մեկնաբանելով` վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ասել էր, որ պատճառը ծառայողական պարտականությունների ոչ պատշաճ կատարումն է եղել։