«Մի՛ լացիր, ես քեզ հետ եմ». նուրբ ու քնքուշ կատվի մասին տեսանյութը տարածվում է համացանցում

Մարդկանց հիացրել է փափկամազիկը, որը սիրում ու շոյում է իր արտասվող տիրուհուն։
Sputnik

Նրբորեն հոտոտել, թաթիկով շոյել` թաքցնելով սուր ճանկերը, փորձել ամեն կերպ սփոփել. այս ամենը տեսանյութի կատվի մասին է։ Նրա քնքշանքն այնքան հուզիչ է, որ օգտատերերը like–եր են շռայլում ու տարածում տեսանյութը։

Օգտատերերից մեկը նշել է. «Հաստատ ասում է աղջկան` մի լացիր, ես քեզ հետ եմ։ Զարմանալի է, թե որքան տարբեր, անկանխատեսելի են լինում կատուները։ Ինչպե՞ս չպաշտել նրանց։ Նուրբ ու քնքուշ գազանիկ»։

Փոքրիկ մկնիկը քիչ էր մնում` պապիկին խելագարության հասցներ. անհավանական տեսանյութ

Խիզախ աղավնին հակադարձում է աներես կատվին. անհավանական «մարտաֆիլմ»

Անհնար է զսպել արցունքները. ինչպես է արձագանքում քոթոթը, որին ուզում են տանել կացարանից