4 հոգով ծեծել են Նորատուսի գյուղապետի անչափահաս որդուն

Գյուղապետի որդին 17 տարեկան է, սովորում է տեղի դպրոցի 11-րդ դասարանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. Երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղաքունիքի մարզի Նորատուս գյուղում. 4 հոգով ծեծի են ենթարկել Նորատուսի գյուղապետի անչափահաս տղային։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանը։

Հրդեհ է բռնկվել Ազգային ժողովի շենքում

«Տղայիս ծեծել են, բայց պատճառը չգիտեմ` ինչն է։ Նա թեթև մարմնական վնասվածքներ է ստացել, այժմ տանն է»,–ասաց Հարությունյանը։

Նրա որդին`  Հ. Հարությունյանը, 17 տարեկան է, սովորում է տեղի դպրոցի 11-րդ դասարանում։

Փաստի առթվի ոստիկանության Գավառի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։