Փաշինյանը Վանեցյանի մորն ազատել է պաշտոնից

Նիկոլ Փաշինյանը ստորագրել է պաշտոնից ազատելու որոշումը
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի մորը` Մարգարիտ Ազարյանին։ Այս մասին նշված է վարչապետի պաշտոնական կայքում։

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Մարգարիտ Ազարյանին ազատել վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնից»,– նշված է փաստաթղթում:

Փաշինյանը որոշումը ստորագրել է երեկ` ապրիլի 2-ին։

Հիշեցնենք` Ազարյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի հունիսի 27-ին։