Նորաբաց Բուխարեստ-Երևան չվերթով ժամանել է Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր Ոսկանյանը

Ռումինիայի և Հայաստանի միջև խորհրդարանական կապերի ամրապնդման, այս ոլորտում առկա ներուժի օգտագործմանն առնչվող հարցեր են քննարկել Արմեն Սարգսյանը և Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր Վարուժան Ոսկանյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ռումինիայի Խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ, Ռումինահայոց Միության նախագահ Վարուժան Ոսկանյանին:

Քրիս Բոհջալյանի և Վարուժան Ոսկանյանի վեպերը կներկայացվեն «Գրական տապանի» շրջանակում

Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, զրուցակիցները խոսել են երկու երկրների միջև տնտեսական կապերի աշխուժացման, այս ոլորտում զարգացումը խթանող երկուստեք քայլերի ձեռնարկման անհրաժեշտության մասին:

Ռումինիայի խորհրդարանի պատգամավորը Հայաստան էր ժամանել նոր բացված Բուխարեստ-Երևան չվերթով: Այս համատեքստում կարևորվել է Ռումինիա-Հայաստան ուղիղ օդային կապի առկայությունը՝ նշելով, որ այն կխթանի զբոսաշրջությունը:

Հանդիպման ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանը և Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր Վարուժան Ոսկանյանը քննարկել են նաև երկու երկրների միջև խորհրդարանական կապերի ամրապնդման, այս ոլորտում առկա ներուժի օգտագործմանն առնչվող հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաև Ռումինիայի հայ համայնքին, համայնքում առկա խնդիրներին ու հեռանկարներին: Կարևորվել է Հայաստանի հետ կապերի ամրապնդումը մշակութային, գիտական և կրթական ոլորտներում

Նորաբաց Բուխարեստ-Երևան չվերթով ժամանել է Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր Ոսկանյանը