ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլ — Sputnik. Քիչ առաջ մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել մայրաքաղաքում։
Իսակովի պողոտայում Օպել մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել ինքնությունը չպարզված տղամարդու, որը տեղում մահացել է։
Վարորդը չի լքել դեպքի վայրը։
Ի դեպ, տղամարդը փողոցն անցել է չթույլատրված հատվածով և հենց վերգետնյա անցման տակով:
Տեղում ծառայություն իրականացնող ճանապարհային ոստիկանները ստուգել են նրա սթափության աստճանը։ Նա ալկոհոլ օգտագործած չի եղել։