ՌԱԴԻՈ

«Իրականում». Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի է սրվում և Հայաստանին ուղղակի է վերաբերում

Իրականում, Մերձավոր արևելքում տեղի ունեցող զարգացումները հետզհետե Միացյալ Նահանգների հսկողությունից դուրս են գալիս: Հիմա արդեն կարելի է ասել, որ թե՛ Սիրիայում, թե՛ Իրաքում, թե՛ Իրանի հետ առճակատման հարցում և նույնիսկ Սաուդյան Արաբիայի հետ հարաբերություններում Վաշինգտոնն անընդհատ մի քանի քայլ հետ է ընկնում:
Sputnik
«Իրականում». Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի է սրվում և Հայաստանին ուղղակի է վերաբերում

Տարածաշրջանում միայն Իսրայելին է ձեռնտու ստեղծված իրավիճակն ու Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի վարքագիծը… Չէ՞ որ ամերիկյան առաջնորդն արդեն որերորդ անգամ է այնպիսի մի որոշում ընդունում, որը տրամաբանությունից դուրս է, սակայն հրեաներին ձեռնտու է:

Հեղինակ՝ Արման Վանեսքեհյան