Հենրիխ Մխիթարյանը մրցանակ է ստացել. լուսանկար

Հայաստանի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է փետրվարի լավագույն ֆուտբոլիստ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել և հայտնել, որ իրեն Լոնդոնի «Արսենալի» փետրվարի լավագույն ֆուտբոլիստի մրցանակ է շնորհվել:

«Անչափ հաճելի է ստանալ ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը: Շնորհակալ եմ: Բացի այդ, մենք բարձրացանք 3-րդ տեղ»,- գրել է Մխիթարյանը:

«Արսենալ» ակումբը, որտեղ խաղում է Հենրիխ Մխիթարյանը, վերջին խաղում հաղթել է «Նյուքասլին» և անգլիական Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում բարձրացել երրորդ տեղը։