Արտառոց դեպք Երևանում. օրդինատուրայի ուսանողուհուն մահացած են գտել

Նախնական վարկածով՝ աղջկա մահվան պատճառ կարող է լինել մեծ քանակությամբ դեղորայք ընդունելը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` Մանանդյան փողոցի թիվ 25Ա շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 32-ամյա կնոջ դի։ Նախնական վարկածով՝ նա մեծ քանակությամբ դեղորայք է ընդունել։

Մահացած աղջիկն ապրում էր ծնողների հետ։ Այդ պահին նրանք տանը չեն եղել։ Վերադարձել են ու տեսել, որ իրենց դուստրը մահացած է։

Մեր տեղեկություններով՝ աղջիկն աշխատում էր ատամնաբուժարանում և զուգահեռ սովորում էր Առողջապահության ազգային ինստիտուտի օրդինատուրայում։ Իրավապահները պարզում են մահվան հանգամանքները։