Միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է դստեր «ծանր կյանքը». լուսանկար

Reddit կայքի հիմնադիր, ամերիկահայ միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը ցույց է տվել իր փոքրիկ Օլիմպիային։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. Ամերիկահայ միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը, որն ամուսնացած է հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի հետ, Instagram–ում հրապարակել է դստեր` Օլիմպիայի նոր լուսանկարը։

«19 ամսականում կյանքը ծանր է», – լուսանկարին կից գրել է Օհանյանը։

Գրառումն ավելի քան 28 հազար like-ի է արժանացել և հիացրել Օհանյանի բաժանորդներին։

«Օրվա վերջում ես էլ եմ ինձ այսպես եմ զգում», – գրել է jowansley1982–ը։

«Ինչ լավիկն է», – գրել է andwo091–ը։

Հիշեցնենք` «Մեծ սաղավարտ» մրցաշարի 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսն ու Ալեքսիսն ամուսնացել են 2017 թվականին։ Նույն տարվա սեպտեմբերին ծնվել է նրանց դուստրը` Օլիմպիան։