Մահացել է ռուս դերասան Ալեքսեյ Բուլդակովը

«Ազգային որսի առանձնահատկությունները» ֆիլմի գլխավոր դերակատարը մահացել է 68 տարեկանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի դերասան Ալեքսեյ Բուլդակովը մահացել է։ Instagram սոցիալական ցանցի իր էջում այս մասին հայտնում  է «Ամուրյան աշուն» կինոփառատոնի նախագահ Սերգեյ Նովոժիլովը։

«Լյոշան մահացավ։ Հանգչիր խաղաղությամբ»,– գրել է նա։

«Ազգային որսի առանձնահատկությունները» ֆիլմի գլխավոր դերակատարը մեկ շաբաթ առաջ էր դարձել 68 տարեկան։

Հայտնի է, որ նրա մոտ թրոմբի պատճառով խցանում է առաջացել։