Երևանում 14 տարեկան աղջիկը մեծ քանակությամբ դեղորայք է ընդունել

Ծայրահեղ քայլին դիմած աղջիկն ապրում է մոր հետ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Մեր տեղեկություններով՝ ապրիլի լույս 2-ի գիշերը արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում. 14 տարեկան մի աղջիկ փորձել է ինքնասպան լինել: Նա գիշերը մեծ քանակությամբ «դիմեդրոլ» տեսակի դեղահաբեր է ընդունել:

Արտակարգ դեպք Գեղարքունիքում. կապկպել են թոշակառու կնոջը և կողոպտել

Մայրը տեսել է, որ աղջկա ինքնազգացողությունը վատացել է և անմիջապես տեղափոխել է «Մուրացան» բժշկական կենտրոն, որտեղ աղջկա կյանքը փրկվել է:

Մեր տեղեկություններով՝ այդ ծայրահեղ քայլին դիմած աղջիկն ապրում է մոր հետ՝ բարեկեցիկ կյանքով:

Ընտանիքի հայրն արտերկրում է և պաշտոն ունի միջազգային կազմակերպություններից մեկում:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացանք, որ դեպքի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Հանգամանքները պարզվում են: