Հայկական ժողովրդական երգ, որ կատարում է ֆրանսիական մի խումբ. տեսանյութ

Համացանցում տարածվում է մի տեսանյութ, որում ֆրանսիական մի կոլեկտիվ անհավանական աշխույժ ձևով հայկական ժողովրդական երգ է կատարում։ Հատկապես հայաստանցի օգտատերերը պարզապես հիացած են այս երաժշտական թիմից։
Sputnik

Երգը, որը կատարում է Collectif Meds Bazar from France–ը, կոչվում է «Լեյլըմ, լե-լե»։ Հայկական ժողովրդական այս երգը սիրո և գեղեցիկ սևահեր աղջկա մասին է։ Երգում, ինչպես և պահանջում է ժանրը բազմաթիվ համով, հումորային և մի փոքր էլ էրոտիկ դրվագներ կան։

Երգի բովանդակությունը, ուրախ աշխույժ տրամադրություն է հաղորդում, իսկ խումբը լրիվ անկեղծ,  հայկական ձևով փոխանցում այդ ստեղծագործության տրամադրությունը։