ՄԱԿ–ը հրապարակել է դարակեսին մոլորակի բնակչության հավանական թիվը

Դատելով ՄԱԿ–ի զեկույցից` այս դարի կեսերին մարդկանց թիվը մոլորակում կմոտենա 10 միլիարդին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Երկիր մոլորակի բնակչության թիվը 2050 թվականին կհասնի 9,7 միլիարդի։ ՌԻԱ Նովոստին ներկայացնում է ՄԱԿ–ի համապատասխան զեկույցի տվյալները։

ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարն արձագանքել է Փաշինյան–Ալիև հանդիպմանը

«Աշխարհի բնակչության թիվը, որն 2019 թվականին 7,7 միլիարդ մարդ է, շարունակում է աճել, թեև նվազող տեմպերով։ Կանխատեսումների համաձայն`  2050 թվականին այն կհասնի մոտ 9,7 միլիարդի, իսկ դարավերջին` մոտ 11 միլիարդի», – նշվում է զեկույցում։

Նշվում է, որ Երկրի բնակչությանը աճը «կավելացնի ճնշումը բնական պաշարների ու էկոհամակարգերի վրա»։

Զեկույցը հրապարակվել է ՄԱԿ–ի կայքում ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի Բնակչության և զարգացման հանձնաժողովի 52-րդ նստաշրջանի կապակցությամբ, որը տեղի է ունենում ապրիլի 1-5-ը Նյու Յորքում: