Մարզահամերգային համալիրը միլիոնների պարտքեր է կուտակել. «168 ժամ»

ՄՀՀ-ում աշխատավարձերն ամիսներով չեն վճարվել։ Նոր տնօրինությունն էլ միլիոնների պարտք է կուտակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. ՀՀ կառավարության շենքի մոտ հաջորդ բողոքի ակցիան Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի աշխատակիցներն են պլանավորում իրականացնել: Հայտնում է «168 ժամ»–ը։

Պատճառն աշխատավարձերի ուշացումն է։ ՄՀՀ նոր տնօրինությունն էլ միլիոնների պարտք է կուտակել։

Անցած 12 ամսում մասնավոր հատվածում աշխատավարձերի բարձրացում է նկատվել. Լուիզա Ավետիսյան

Թերթի տեղեկություններով` պարտքի պատճառով համալիրն անցած շաբաթ նույնիսկ հոսանքազրկվել էր, գազամատակարարումն էլ` դադարեցվել։ Այս ամենի պատճառը պետական բյուջեից համալիրին հատկացվող գումարների ուշացումն է։

«2019 թվականի պետական բյուջեով «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի համար բյուջեից նախատեսված է հատկացնել 182 մլն 781.2 հզ դրամ, ընդ որում, այս գումարը որպես պահպանման ծախս է նախատեսված »,– գրում է թերթը` հավելելով, որ տարվա երկրորդ ռեռամսյակն է մեկնարկել, բայց այդ գումարը մինչ օրս չի փոխանցվել։

Մարզահամերգային համալիրի տնօրենը «168 ժամի» հետ զրույցում հաստատել է այդ տեղեկությունը, բայց մեկնաբանություն տալուց խուսափել։ ՀՀ ֆինանսների նախարարությունում ևս հաստատել են և պատճառաբանել փաստաթղթավորման գործընթացով։

Ըստ Ֆիննախի, Պետգույքի կառավարման կոմիտեից ԿՀՀ–ի ֆինանսավորման հայտ դեռ չի ներկայացվել։