ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. Գեղասահորդ, Ճապոնիայի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Եվգենյա Մեդեդևան (Բաբասյան) գեղեցիկ լուսանկար է հրապարակել արևոտ Ճապոնիայից։
«Իսկ ձեր քաղաքում ի՞նչ եղանակ է», – լուսանկարի տակ գրել է Մեդվեդևան։
Լուսանկարում Ժենյան կանգնած է ծաղկած սակուրայի ֆոնին։ Երկրպագուները մի ակնթարթում հաճոյախոսություններով են ողողել աղջկան։ Շատերը պատմել են իրենց քաղաքի եղանակի մասին, ինչին Մեդվեդևան պատասխանել է տարբեր էմոջիներով։
«Ժենյա, իմացիր, որ դու երջանկացնում ես բազմաթիվ մարդկանց, շնորհակալություն», – նշել է annsaaal–ը։
«Աշխարհի ամենագեղեցկ աղջիկը», – գրել է lgbtevgenia–ն։
«Ինձ թվում է` ես դրախտում եմ, Ժենյան երրորդ օրն է` լուսանկար է հրապարակում, շնորհակալություն», – գրել է cuculusop–ը։
Մարտին Ճապոնիայում տեղի ունեցած գեղասահքի աշխարհի առաջնությունում Եվգենյա Մեդվեդևան զբաղեցրել է երրորդ տեղը` զիջելով Ալինա Զագիտովային և Էլիզաբեթ Տուրսինբաևային։
Նշենք, որ Մեդվեդևան մարզվում է Տորոնտոյում, մարզիչ Բրայան Օրսերի ղեկավարությամբ։ Ավելի վաղ 2018 թվականի Փհենչհանի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրը լքել էր մարզիչ Էթերի Տուտբերիձեին, որի հետ աշխատել է 11 տարի։
Փհենչհանի Օլիմպիադայում Մեդվեդևան կրկնակի արծաթե մեդալակիր է դարձել` զիջելով ոսկին գեղասահորդուհի Ալինա Զագիտովային։ Նա նաև աշխարհի առաջնության կրկնակի հաղթող է։