Հայաստանից Մոսկվա ուղևորվող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել

ՌԴ Ռոստով քաղաքի մոտ վթարված միկրոավտոբուսում եղել է 14 ուղևոր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. Այսօր առավոտյան, ժամը 8-ի սահմաններում Ռոստով քաղաքի մոտ վթար է տեղի ունեցել։ Ռուսական DonDay կայքի տվյալներով, Հայաստանից ՌԴ մայրաքաղաք ուղևորվող «Mersedes» մակնիշի միկրոավտոբուսը մեծ արագությամբ բախվել է մարդատար ավտոմեքենային։

Վթարի պահին միկրոավտոբուսում եղել է 14 ուղևոր, որոնցից 10-ը թեթև վնասվածքներ են ստացել։ Նրանց տեղում բուժօգնություն է ցուցաբերվել, որից հետո նրանք հրաժարվել են հոսպիտալացումից։

Իսկ մարդատար ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։