Գյումրիում տղամարդ է կախվել. դիակը գտել է քույրը

Մալուխով կախված տղամարդը երկտող է թողել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Ժամեր առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Գյումրիում: Երկաթգիծ փողոցի շենքերից մեկի իր բնակարանում հայտնաբերվել է 52-ամյա տղամարդու դի:

Արտակարգ դեպք Շիրակում. կինը մահացել է, որդին ու թոռները հիվանդանոցում են

Sputnik Արմենիայի տեղեկություններով` տղամարդը կախվել է մալուխով։ Նրան այդ վիճակում հայտնաբերել է տուն այցելած քույրը, որն էլ կատարվածի մասին տեղեկացրել է իրավապահ մարմիններին:

Դիակին բռնության հետքեր չեն եղել: Ի դեպ, ինքնասպանություն գործած տղամարդն ապրում էր կնոջ հետ, որն այդ պահին տանը չի եղել:

Մեր տեղեկություններով՝ նա երկտող է թողել՝ նշելով, որ հարազատները մեղավորներ չփնտրեն. ինքն իր կամքով է այդ ծայրահեղ քայլին դիմել:

Գյումրիում տղամարդ է կախվել. դիակը գտել է քույրը