Էշին, էշի՜ն բռնի. զվարճալի տեսանյութը բարկացրել է ոմանց

Համացանցում տարածվող զվարճալի տեսանյութում երևում է, թե ինչպես են փորձում բեռնել ավանակներին, բայց արդյունքում կենդանիները պոկվում են գետնից։
Sputnik

Գրեթե ցանկացած լեզվում էշերի հետ կապված բազում ասացվածքներ ու ասույթներ կան։ Տխուր աչքերով կենդանիները դարձել են համառության ու ծանր աշխատանքի հոմանիշներ։

Բայց այս տեսանյութի հերոսների մասին երևի դեռ նոր պիտի ասույթներ հորինեն, որովհետև էշերը դժվար թե նախկինում նման իրավիճակում հայտնված լինեն։

Կենդանիներին փորձում են բեռնել շինանյութով, որը մի քանի անգամ գերազանցում է նրանց քաշը, ու էշերը սկսում են պոկվել գետնից։

Ոմանք ծիծաղում են այս տեսարանից, իսկ կենդանիների իրավունքները պաշտպանները զայրանում են ու կշտամբում ոչ միայն տեսանյութի հերոսներին, այլև այս կադրերը վայելողներին։