Էրդողանը կորցրեց իշխանությունը Թուրքիայի մեծ քաղաքներում. ի՞նչ օգուտ դրանից հայերին

Հայաստանը չպետք է սպասի Թուրքիայում կայացած ընտրությունների արդյունքներին, որպեսզի արտաքին քաղաքական օրակարգ կառուցի այդ երկրի նկատմամբ։ Երևանը պետք է մշտապես ձեռքը պահի զարկերակի վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. Թուրքիայում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ցույց են տվել, որ երկրում իրավիճակ է փոխվել, և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կորցրել է իշխանությունը մեծ քաղաքների նկատմամբ։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում ասաց «Արևմտահայերի ազգային կոնգրեսի» համանախագահ, Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Արագած Ախոյանը։

Թուրքիայում անցած կիրակի կայացան ՏԻՄ ընտրություններ։ Դրանց մասնակցեցին 13 քաղաքական կուսակցություններ։ Թեև առայժմ հրապարակվել են նախնական տվյալները, բայց արդեն ակնհայտ է, որ Անկարայում և Իզմիրում Էրդողանի իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը ջախջախիչ պարտություն է կրել ընդդիմությունից։

Պարտություն Թուրքիայի խոշոր քաղաքներում. Էրդողանը լուրջ հարված է ստացե՞լ

Այսպես, Թուրքիայի ձախակողմյան Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչ Մանսուր Յավաշը հաղթանակ է դարձել Անկարայի քաղաքապետի ընտրություններում` հավաքելով ձայների 50,9 տոկոսը։ Իզմիրում նույնպես հաղթել է ԺՀԿ թեկնածու Տունչ Սոյերը, նրա համար քվեարկել է ընտրողների ձայների 58,02 տոկոսը։

Ինչ վերաբերում է Ստամբուլին, ապա այստեղ առաջատար է ԺՀԿ թեկնածու Էքրեմ Իմամօղլուն, որը հավաքել է 4 միլիոն 159 հազար 650 ձայն։ Նրանից մի քիչ հետ է մնում իշխող ԱԶԿ թեկնածու, Թուրքիայի խորհրդարանի նախկին խոսնակ և նախագահի մերձավոր դաշնակից Բինալի Յիլդիրիմը։ Նրա օգտին քվեարկել է 4 միլիոն 131 հազար 761 մարդ։

«Մի բան պարզ է, որ Էրդողանը կորցրել է իշխանությունը Թուրքիայի խոշոր քաղաքներում, եթե, իհարկե, նա չվերադառնա իր հին մեթոդներին` բանտ նստեցնել նորընտրյալ քաղաքապետներին», – ասաց Ախոյանը։

Էրդողանը կորցրեց իշխանությունը Թուրքիայի մեծ քաղաքներում. ի՞նչ օգուտ դրանից հայերին

Նրա խոսքով` Թուրքիայում, ընդհանուր առմամբ, իրավիճակ է փոխվել, սակայն Հայաստանը չպետք է կենտրոնանա դրա վրա։ Երևանը պետք է մշտապես կանոնավոր կերպով աշխատանք կատարի Արևմտյան Հայաստանում` այդ երկրում հայկական ժառանգությունը պահպանելու համար։

Օրինակ`անհրաժեշտ է Արևմտյան Հայաստանում բացել կիրակնօրյա դպրոցներ, հայկական եկեղեցիներ` այնտեղ ապրող հայերին կոորդինացնելու համար, որոնց մեծ մասը թրքացվել է։

Հովհաննիսյան. «Թուրքիայի ընտրությունների նախնական պատկերով Էրդողանի դիրքերը թուլացած են»

Այդ հարցում մեծ նշանակություն ունեն ՀԱԵ Կոստանդնուպոլիսի պատրիարքի ընտրությունների արդյունքները, որոնք կայանալու են այս տարվա գարնանը։

Հիշեցնենք, որ պատրիարքը մահացել էր մարտի 8–ին։ Նա 2008 թվականից կորցրել էր հիշողությունը և տառապում էր անբուժելի հիվանդությամբ։ Մեսրոպ Մութաֆյանի մոտ Ալցհեյմերի հիվանդություն էին ախտորոշել։ Նա մոտ 11 տարի կոմայի մեջ էր։ Այդ ընթացքում պատրիարքարանը փաստացի ղեկավարել է Էրդողանի դրածո, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը։

«Կարևոր է թույլ չտալ, որպեսզի պատրիարքի պաշտոնը բաժին ընկնի Աթեշյանին», – ասաց Ախոյանը։

Նշենք, որ 20–րդ դարի 50–ական թթ–ին մեկուկես միլիոն բնակչություն ունեցող Ստամբուլում ապրել է 150 հազար հայ։ Այսօր 20 միլիոն բնակչությամբ Ստամբուլում մնացել է 50 հազար հայ։