Երազանքի աշխատանք. բրիտանական ընկերությունը գուրման է որոնում ուտելիք ճաշակելու համար

Բրիտանական ընկերությունը, որը մասնագիտացել է բուսակերական ճաշատեսակներ առաքելու ոլորտում, որոնում է «համի տնօրենի»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. Բրիտանական ընկերությունը, որը զբաղվում է բուսակերական ճաշատեսակների առաքմամբ, որոնում է գուրմանի։

«Համով Հայաստան». Sputnik-ն ավելուկով աղցան է պատրաստում

Այդ տնօրենը մեկ տարում պետք է այցելի Ճապոնիա, Չինաստան, Հնդկաստան, Թուրքիա և Չիլի։ Այդ երկրներից յուրաքանչյուրում նա պետք է ինչ-որ ժամանակ ապրի, որպեսզի մանրակրկիտ ուսումնասիրի տեղի բուսակերական խոհանոցի բոլոր առանձնահատկությունները։

Ընկերությունը հոգում է բնակարանի, ուղևորվելու, սնվելու ծախսերը և վճարում տարեկան 66 հազար դոլար աշխատավարձ։

Այդ պաշտոնը զբաղեցնող մարդը պետք է ունենա սննդի արդյունաբերությունում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ, կարողանա գործընկերային հարաբերություններ կառուցել և պատրաստ լինի անցնել ընտրության խիստ ընթացակարգ, որը ներառում է կենսաբանական տվյալների ստուգում։