ԵՊՀ–ն նոր պրոռեկտոր ունի

Նորանշանակ պրոռեկտորը 2008 -2011 թթ. աշխատել է որպես Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ, 2011 թ.-ից`ԵՊՀ գիտական քարտուղար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. ԵՊՀ գիտական քարտուղար Մենուա Սողոմոնյանը նշանակվել է Երևանի պետական համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր: Այս մասին հայտնում է Երևանի պետական համալսարանը։

Սողոմոնյանն ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: 2004-2007 թթ. սովորել է ԵՊՀ ասպիրանտուրայում:

2007 - 2008 թթ. որպես դասախոս աշխատել է Երևանի պետական բժշկական համալսարանի պատմության ամբիոնում, իսկ 2008 -2015 թթ. եղել է ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի ասիստենտ:

2008 -2011 թթ. աշխատել է որպես Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ, 2011 թ.-ից եղել է ԵՊՀ գիտական քարտուղարը: