ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. «Արսենալը» 2։0 հաշվով պարտության է մատնել «Նյուքասլին» անգլիական Պրեմիեր լիգայի 32–րդ փուլում։
30–րդ րոպեին հաշիվը բացել է «Արսենալի» կիսապաշտպան Ահարոն Ռեմզին։ Խաղի 83–րդ րոպեին «զինագործները» ամրապնդել են հաշվում առավելությունը հարձակվող Ալեքսանդր Լյակազետի գոլի շնորհիվ։
Այսպիսով, զինագործները հավաքել են 63 միավոր և Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 5–րդ տեղից բարձրացել 3–րդ հորիզոնական։
Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին, ապա նա դաշտ է դուրս եկել խաղի վերջի հատվածում։